«Լիգըլ ընդ Թաքս» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատությունն առաջարկում է վեճերի լուծման արդյունավետ և ճկուն այլընտրանք
Արբիտրաժը վեճերի լուծման արտադատական այլընտրանքային եղանակ է, որի դեպքում կողմերը համաձայնում են իրենց միջև առկա հարցերի քննումը հանձնել անկախ ու անկողմնակալ արբիտրին (կամ արբիտրներին):
Այս եղանակը լայնորեն կիրառվում է քաղաքացիական իրավահարաբերություններից բխող առևտրային բոլոր վեճերի հետ կապված հարցերի լուծման համար:
Դատական վարույթի համեմատ արբիտրաժն աչքի է ընկնում ճկունությամբ, լիակատար գաղտնիությամբ, սահմանափակ ձևական ընթացակարգերով, ինչպես նաև ծախսերի ու ժամկետների կանխատեսելիությամբ:
Կողմերն ունեն ինքնավարություն՝ ազատորեն ընտրելու արբիտրներին, վարույթի լեզուն ու կիրառելի իրավունքը, իսկ ոլորտային մասնագետների ներգրավումն ու արբիտրաժային վճիռների միջազգային ճանաչման ու կատարման արդյունավետ մեխանիզմներն ապահովում են վեճերի լուծման բարձր որակ: