Աննա Ավետիսյանն ունի ավելի քան 14 տարվա մասնագիտական փորձ քաղաքացիական, վարչական և կորպորատիվ իրավունքի ոլորտներում։ Նա հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ (արտոնագիր թիվ 1826)։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում ծավալել է ինչպես ակտիվ իրավաբանական պրակտիկա խոշոր կորպորատիվ համակարգերում և փաստաբանական ընկերություններում, այնպես էլ զբաղվել է ակադեմիական և դասախոսական գործունեությամբ։ Հեղինակ է մի շարք մասնագիտական գիտական հոդվածների՝ նվիրված քաղաքացիական իրավունքին և պայմանագրային իրավունքի հիմնախնդիրներին (մասնավորապես՝ ֆակտորինգի և ցեսիայի իրավական կարգավորումներին)։ Գիտական հետազոտությունների շրջանակում անդրադարձել է ֆակտորինգի պայմանագրի քաղաքացիաիրավական կարգավորման հիմնախնդիրներին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համատեքստում։