profile_photo

Արմինե Հակոբյանը իրավաբան և փաստաբան է՝ ավելի քան 20 տարվա մասնագիտական փորձով քաղաքացիական, առևտրային, պայմանագրային, կորպորատիվ և այլ իրավական հարաբերությունների ոլորտներում։ 2005 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում զբաղեցրել է իրավաբանական ծառայությունների ղեկավարի, իրավաբանական ընկերությունների հիմնադիր-տնօրենի, իրավաբանի և իրավախորհրդատուի պաշտոններ՝ աշխատելով ինչպես մասնավոր հատվածում, այնպես էլ պետական համակարգում։ 2025 թվականի դեկտեմբերից Արմինե Հակոբյանը հանդիսանում է «ԼԻԳԸԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության արբիտր։ Ներկայումս զբաղեցնում է «ԴԻԶ ԲԵՆՏ» ՍՊԸ-ի իրավաբանական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև հանդիսանում է «ԴԵՖԵՆԴԵՌ ԼՈ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն և փաստաբան։ Մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք է բերել լայն փորձ պայմանագրային և քաղաքացիաիրավական հարաբերությունների, առևտրային վեճերի, կորպորատիվ կառավարման, աշխատանքային իրավունքի, բանկային և ֆինանսական իրավունքի, մտավոր սեփականության և դատական պաշտպանության ոլորտներում։ Արմինե Հակոբյանը մասնագիտացել և վերապատրաստվել է նաև առևտրային արբիտրաժի, պայմանագրային իրավահարաբերությունների և քաղաքացիաիրավական վեճերի, դատական պաշտպանության, իրավաբանական էթիկայի և նախադեպային իրավունքի ոլորտներում։

Խորհրդատվություն