Իրավաբան, արբիտր, «Լիգըլ ընդ Թաքս» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի նախագահ Մանե Ղալեչյանը իրավաբան է՝ ավելի քան հինգ տարվա մասնագիտական փորձով։ Իրավագիտության բակալավրի աստիճանը ստացել է Եվրոպական համալսարանում։ Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է ինչպես պետական համակարգում, այդ թվում՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում, այնպես էլ մասնավոր՝ իրավաբանական կազմակերպություններում։ Մասնագիտական գործունեությանը զուգահեռ մշտապես մասնակցում է մասնագիտական վերապատրաստումների, դասընթացների և կրթական ծրագրերի՝ շարունակաբար զարգացնելով իր մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները։ Վերջին տարիներին մասնագիտացել է վեճերի այլընտրանքային լուծման (ADR) և արբիտրաժի ոլորտում։ Նա մասնակցել է արբիտրաժի և հաշտարարության ոլորտի մասնագիտական վերապատրաստումների՝ խորացնելով արբիտրաժային վարույթների կազմակերպման և իրականացման վերաբերյալ իր մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Ներկայումս հանդիսանում է «Լիգըլ ընդ Թաքս» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային դատարանի նախագահ և արբիտր։