profile_photo

Փաստաբան, արտոնագրված հաշտարար, արբիտր Անի Համբարձումյանը փորձառու իրավաբան, փաստաբան և արտոնագրված հաշտարար է։ Իրավագիտության բակալավրի և մագիստրոսի աստիճանները ստացել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում։ 2013-2014 թվականներին ավարտել է ՀՀ Փաստաբանների դպրոցը, իսկ 2014 թվականից հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ՝ փաստաբանական գործունեության արտոնագիր թիվ 1882։ Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է ինչպես պետական համակարգում՝ ՀՀ Վճռաբեկ դատարանի աշխատակազմում, այնպես էլ մասնավոր հատվածում՝ առաջատար իրավաբանական ընկերություններում, այդ թվում՝ «Կոնցեռն-Դիալոգ» և «Էյ Էմ իրավաբանական ընկերություն», ինչպես նաև ֆինանսական և մարզական կազմակերպություններում։ Ներկայումս Անի Համբարձումյանը «4Փարթներս» փաստաբանական գրասենյակի հիմնադիր-տնօրենն է։ Անի Համբարձումյանն ունի վեճերի այլընտրանքային լուծման (ADR) ոլորտում մասնագիտական հարուստ փորձ։ Նա հանդիսանում է ՀՀ Հաշտարարների պալատի խորհրդի, գործադիր և կարգապահական վարույթ իրականացնող մարմնի անդամ։ Որպես արտոնագրված հաշտարար և վերապատրաստող՝ ակտիվորեն ներգրավված է ոլորտի մասնագետների վերապատրաստման գործընթացներում։ Անի Համբարձումյանը հեղինակել է մի շարք մասնագիտական հրապարակումներ միջազգային իրավական հարթակներում, այդ թվում՝ Lexology, Legal 500 և Mondaq։ Ներկայումս համագործակցում է «Լիգըլ ընդ Թաքս» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության հետ՝ որպես արբիտր։

Խորհրդատվություն