profile_photo

Նունե Աբրահամյանը բարձրագույն կրթությունը ստացել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանում՝ ավարտելով մագիստրատուրան և ստանալով մանկավարժության մագիստրոսի աստիճան։ Մասնագիտական գործունեությունն սկսել է նույն համալսարանում՝ որպես անգլերենի հնչյունաբանության և քերականության դասախոս՝ ձևավորելով կրթության ոլորտում աշխատանքի առաջին մասնագիտական փորձը։ Հետագայում, ընդլայնելով իր մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները, մասնագիտացել է հաշվապահական հաշվառման ոլորտում։ Մասնակցել է «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն» կրթական հիմնադրամի և ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի հաշվապահական հաշվառման դասընթացներին, որից հետո իր մասնագիտական գործունեությունը շարունակել է ֆինանսահաշվապահական ոլորտում։ Մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է հաշվապահական, խորհրդատվական և արտադրական ոլորտներում՝ ձեռք բերելով հաշվապահական հաշվառման, հարկային և ֆինանսական գործընթացների կազմակերպման ու իրականացման բազմամյա փորձ։ Մասնագիտական ուղու տարբեր փուլերում զբաղեցրել է հաշվետարի և հաշվապահի պաշտոններ՝ ներգրավվելով ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության տարբեր գործընթացներում։ Ներկայումս Նունե Աբրահամյանը զբաղեցնում է «Գրինվուդ Ռեզիդենս» ընկերության տնօրենի պաշտոնը՝ իրականացնելով կազմակերպության ընդհանուր կառավարումը, գործունեության համակարգումն ու զարգացմանն ուղղված գործընթացների կազմակերպումը։ Ներկայիս գործունեությանը զուգահեռ՝ Նունե Աբրահամյանը զարգացնում և խորացնում է իր մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները արբիտրաժի ոլորտում՝ մասնակցելով մասնագիտական վերապատրաստման և շարունակական կրթության դասընթացների։ 2025 թվականի դեկտեմբերից հանդիսանում է նաև «Լիգլ Ընդ Թաքս» ՍՊԸ-ին կից մշտապես գործող արբիտրաժային հաստատության արբիտր։

Խորհրդատվություն