Մարիա Ասատրյանը հանդիսանում է Հայաստանում ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ։ Դեռևս ուսանողական տարիներից սկսել է ծավալել մասնագիտական գործունեություն, որի ընթացքում ներգրավված է եղել իրավաբանական խորհրդատվության, իրավական վերլուծության, դատավարական փաստաթղթերի պատրաստման և գործերի իրավական ուղեկցման գործընթացներում։
Ներկայումս շարունակում է մասնագիտական կրթությունը Հայաստանի Հանրապետության Փաստաբանական ակադեմիայում՝ խորացնելով փաստաբանական գործունեության համար անհրաժեշտ տեսական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Աշխատանքային գործունեության ընթացքում կարևորում է պատասխանատվությունը, մասնագիտական բարեվարքությունը, շարունակական զարգացումն ու արդյունավետ իրավական լուծումների մշակումը։