profile_photo

Լենա Եսայանը Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտ է։ Մասնագիտական կրթությանը զուգահեռ շարունակաբար կատարելագործել է իր գիտելիքներն ու հմտությունները՝ ուսումնասիրելով բանկային գործը, ինչպես նաև անցնելով հաշվապահության մասնագիտական դասընթացներ՝ ամրապնդելով ոլորտային տեսական գիտելիքներն ու գործնական կարողությունները։ Մասնագիտական գործունեությունը սկսել է բանկային ոլորտում, որտեղ ձեռք է բերել ֆինանսական և բանկային գործընթացների գործնական փորձ։ 2021 թվականից աշխատում է որպես հաշվապահ՝ մասնագիտանալով հաշվապահական հաշվառման, ֆինանսական փաստաթղթերի վարման և հաշվապահական գործընթացների արդյունավետ կազմակերպման ոլորտներում։ 2026 թվականի օգոստոսից միացել է մեր ընկերության թիմին՝ իր մասնագիտական փորձն ու գիտելիքները ներդնելով կազմակերպության ֆինանսական գործունեության արդյունավետության ապահովման գործում։

Խորհրդատվություն