profile_photo

Հակոբ Շահբանդարյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։ Մասնագիտական կրթությունը շարունակել է Արդարադատության ակադեմիայում՝ որպես քննիչի թեկնածու, ինչպես նաև Փաստաբանական ակադեմիայում։
Մասնագիտական գործունեությունը սկսել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ որպես դատավորի օգնական՝ քրեական մասնագիտացմամբ։ Հետագայում աշխատել է ՀՀ քննչական կոմիտեում, ինչպես նաև բանկային ոլորտում՝ համակարգելով քրեական գործերով բանկի շահերի պաշտպանության գործընթացը։
ՀՀ քննչական կոմիտեում մասնագիտական ուղին սկսել է քննչական բաժնի քննիչի պաշտոնից, այնուհետև 2023-2025թթ․ զբաղեցրել է Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի պաշտոնը։ Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան։
Պետական ծառայության ընթացքում արժանացել է տարբեր պարգևների և խրախուսանքների։
Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ։
Ընկերությանը միացել է 2026 թվականի հունվարից: Որպես ավագ իրավախորհրդատու, փաստաբան մասնակցելու է ընկերության կողմից քրեական իրավունքի ոլորտում ծառայությունների մատուցման գործընթացին։

Խորհրդատվություն