Երբ պաշտպանությունը հիմնված է փաստերի վրա

Մեր ընկերության հաճախորդներից մեկի նկատմամբ հարուցվել էր վարչական վարույթ՝ առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման հատկանիշներով։ Եթե վարույթն ավարտվեր վարչական ակտի կայացմամբ, հաճախորդը կտուգանվեր 10 միլիոն ՀՀ դրամի չափով։ Մեր իրավաբանական թիմը մանրակրկիտ վերլուծեց գործի փաստական հանգամանքները և ներկայացրեց հիմնավոր առարկություններ՝ կցելով ապացույցներ, որոնք ցույց էին տալիս մեր հաճախորդի դիրքորոշման իրավաչափությունն ու իրողություններին համապատասխան լինելը։ Արդյունքում՝ ՊԵԿ-ը, հաշվի առնելով, որ մեր ընկերության կողմից ներկայացված տեղեկությունները հերքող ապացույցներ, փաստական հանգամանքներ առկա չեն, ու այդպիսիք հնարավոր չի եղել ձեռք բերել վարչական վարույթի ընթացքում, վարույթը կարճեց, իսկ մեր հաճախորդը խուսափեց խոշոր տուգանքից։ Այս դեպքը ևս մեկ անգամ վկայում է, թե որքան կարևոր է շուտափույթ դիմել իրավաբանին, երբ առաջանում է խնդիր, այլ ոչ թե սպասել, տուգանվել և նոր իրավաբանի միջոցով դիմել դատարան ու սպասել տարիներ։

Խորհրդատվություն