Հարկատուների համար նոր խստացում
Հարկատուների համար նոր խստացում․ հարկային մարմնի որոշումը ենթակա է կատարման, նույնիսկ եթե այն վիճարկվում է դատարանում: 2026 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2024 թվականի փետրվարի 28-ի ՀՕ-110-Ն օրենքը, որով նախատեսվում է, որ հարկային մարմնի՝ հարկային պարտավորությունները գանձելու և (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը վիճարկող վիճարկման հայցի վարույթ ընդունումը չի կասեցնում այդ որոշման կատարումը: