Հրանտ Սիմոնյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ Բիզնես իրավունք և միջազգային արբիտրաժ մասնագիտացմամբ։ Ներկայումս հանդիսանում է ՀՀ փաստաբանների պալատի անդամ (փաստաբան) և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական իրավունքի ամբիոնի ասպիրանտ՝ հաջողությամբ համատեղելով ինչպես պրակտիկ, այնպես էլ գիտական գործունեությունը իրավունքի ոլորտում։
Իր պրակտիկ գործունեությունը Հրանտը սկսել է դեռևս վաղ ուսանողական տարիներից՝ նպատակ ունենալով համալսարանում ստացած գիտելիքները անմիջապես կիրառել պրակտիկայում։ Այս ամենի շնորհիվ, չնայած երիտասարդ տարիքին, Հրանտը հասցրել է մեծ փորձ կուտակել իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում։
Հրանտ Սիմոնյանը ընկերությանը միացել է 2025 թվականի փետրվարից։ Նա համակարգում է ընկերության կողմից քաղաքացիական, աշխատանքային և վարչական իրավունքների ոլորտներում ծառայությունների մատուցման գործընթացը։ Հրանտը աչքի է ընկնում տարատեսակ իրավական խնդիրներին ինքնատիպ լուծումներ գտնելու կարողությամբ, որոնք առավելագույնս են բխում հաճախորդների շահերից։ Ունի պատասխանատվության բարձր զգացում, ընկերասեր է և համառ։ Այս ամենի շանորհիվ կարճ ժամանակահատվածում նա վաստակել է իր գործընկերների և հաճախորդների հարգանքն ու վստահությունը։
Իր մասնագիտական գործունեությունից դուրս Հրանտը սիրում է զբաղվել սպորտով՝ հատկապես շատ է սիրում ընկերների հետ ֆուտբոլ խաղալ։ Հրանտի կյանքի կարգախոսն է․ «Անհնարին ոչինչ չկա, պարզապես պետք է հավատալ և գործել»։