Արտյոմ Խաչատրյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը, այնուհետև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի մագիստրատուրան՝ իրավագիտություն մասնագիտացմամբ։
Աշխատանքային գործունեությունը Արտյոմ Խաչատրյանը սկսել է դեռևս 2011 թվականից՝ աշխատել պետական մարմիններում՝ զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ ղեկավար պաշտոններ։ Հիմնական մասնագիտացումը հարկային իրավախախտումներն են և տնտեսական բնույթի, մասնավորապես՝ հարկային հանցագործությունները։
2022-2023թթ․ զբաղեցրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության թիվ 2 բաժնի պետի պաշտոնը, իսկ 2023-2024թթ․ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության հինգերորդ վարչության պետի պաշտոնը։
Արտյոմ Խաչատրյանը հանդիսանում է «ԼԻԳԸԼ ԸՆԴ ԹԱՔՍ» ՍՊ ընկերության փոխտնօրենը։ Նա համակարգում է հարկային իրավախախտումների և տնտեսական հանցագործությունների ոլորտում հաճախորդներին ծառայությունների մատուցման գործընթացը։