Կենսագրություն
Ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում։ 2009-2011 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։
Կրթություն
- 2013թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան։
- 2015թ. ավարտել է Հայաստանի արդարադատության ակադեմիայում դատախազի թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման դասընթացը։
- 2016թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան։
Աշխատանքային գործունեություն
- 2013-2014թթ., ծառայել է ՀՀ ոստիկանությունում, ապա աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի քննչական բաժնում՝ որպես քննիչ։
- 2016թ․ հունիսի 1-ից մինչև 2018թ․ հունիսի 6-ը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ որպես Շիրակի մարզի դատախազության, ապա՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ։
- 2018թ. հունիսի 8-ից, աշխատել է ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչության պետ, հետաքննության վարչության պետ, հետաքննության և օպերատիվ–հետախուզական վարչության պետի տեղակալ։
- 2019թ. մարտի 1-ից, աշխատել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ղեկավարի տեղակալ, ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող։
- 2020թ. մայիսի 4-ի ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
- 2020թ. մայիսի 5-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ։
- 2020թ. հունիսի 8-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն։
- 2020թ . դեկտեմբերի 24-ից մինչև 2021 թվականի հուլիսի 12-ը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ։
- 2021թ. հուլիսի 12-ին նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ։
- 2024թ. նոյեմբերի 18-ին հրաժարական է տվել, և նոյեմբերի 19-ին ազատվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից։
Ընտանիք
Ամուսնացած է, ունի չորս զավակ։