Վահան Ամիրխանյանը 2008-2012 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետը՝ ստանալով իրավագիտության բակալավրի աստիճան, իսկ 2014-2017 թվականներին՝ նույն ֆակուլտետի մագիստրատուրան՝ իրավագիտության մագիստրոսի աստիճան։ 2012-2014 թթ․ անցել է պարտադիր զինվորական ծառայություն ՀՀ զինված ուժերում։
2014 թվականից աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեում և ՀՀ քննչական կոմիտեում՝ զբաղեցնելով պատասխանատու և ղեկավար պաշտոններ։ Մասնագիտական գործունեության շրջանակում առանձնապես կենտրոնացել է հարկային իրավախախտումների, տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերի քննության վրա։
04․01․2023 – 27․05․2025 թթ․ Վահան Ամիրխանյանը զբաղեցրել է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության չորրորդ վարչության պետի պաշտոնը։ Ունի արդարադատության երկրորդ դասի խորհրդականի դասային աստիճան (հավասարազոր փոխգնդապետի կոչմանը)։
Պետական ծառայության ընթացքում պարգևատրվել է տարբեր մեդալներով։
Հանդիսանում է ՀՀ Փաստաբանների պալատի անդամ։