Blog Image

Եվս մեկ դատական հաղթանակ՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի։

2026-10-30

Եվս մեկ դատական հաղթանակ՝ ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի։

ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/8039/05/25 գործով բավարարել է փաստաբան Հրանտ Սիմոնյանի հայցն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի։

Վեճը վերաբերում էր ներմուծված ավտոմեքենայի մաքսային դասակարգմանը, որի վերանայման արդյունքում ՊԵԿ-ը մեր վստահորդի նկատմամբ առաջադրել էր 5,658,340 ՀՀ դրամի վճարման պարտավորություն։

2026 թվականի հոկտեմբերի 21-ի վճռով ՀՀ վարչական դատարանն ամբողջությամբ բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով ՊԵԿ-ի երեք վարչական ակտերը։

Դատարանի իրավական դիրքորոշման առանցքում անձի լսված լինելու իրավունքի ապահովման պարտականությունն էր։

Շարունակում ենք հետևողականորեն պաշտպանել մեր վստահորդների իրավունքներն ու օրինական շահերը։

Խորհրդատվություն