Blog Image

Եվս մեկ հաջողված դատական գործ «Legal & Tax Consulting»-ի թիմի կողմից

2026-10-28

Վստահորդի շահերի պաշտպանության արդյունքում ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ԿԴ/0208/02/26 գործով բավարարել է վարձակալության պայմանագրի լուծման, վարձակալի վտարման և չվճարված վարձավճարների բռնագանձման վերաբերյալ հիմնական պահանջները։
Դատական վեճի հիմքում վարձակալի կողմից վարձավճարների վճարման պարտավորությունների խախտումն էր։

Դատարանի վճռով՝
- Լուծվել է անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը;
- Որոշվել է վարձակալին վտարել անշարժ գույքից;
- Բավարարվել են չվճարված վարձավճարների, դրանց նկատմամբ հաշվարկվող տոկոսների և դատական ծախսերի բռնագանձման պահանջները։

Մեր առաջնահերթությունն է վստահորդների իրավունքների արդյունավետ պաշտպանությունն ու գործնական արդյունքի ապահովումը։

Խորհրդատվություն