«Legal and Tax consulting»-ի վստահորդի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվեց տնային կալանքով
2026-08-10
⚖️ Երկու դրվագ ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող մեր վստահորդի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ նախնական դատալսումների ընթացքում մեր կողմից ներկայացված միջնորդության փաստարկների հաշվառմամբ, փոփոխվեց, և որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։