Blog Image

«Legal and tax consulting«-ի վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ

2026-07-30

⚖️ Դատական ակտերի բողոքարկման ժամկետների հաշվարկման հարցում իրավակիրառ պրակտիկան ՀՀ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների ազդեցությամբ զարգացել է այն ուղղությամբ, որ այդ ժամկետները սկսում են հաշվարկվել դատական ակտը ստանալու պահից՝ նույնիսկ եթե օրենքով այդ ժամկետի սկիզբը որոշված է դատական ակտի հրապարակման պահով։

 💻 Այնուամենայնիվ, քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգի ներդրումից հետո իրավիճակ է փոխվել ու դատական ակտի հասցեատերերին դատական ակտը հասանելի է դառնում դրա՝ համակարգում հրապարակման պահից:

 📑 Մեր ընկերության փաստաբան Հրանտ Սիմոնյանի կողմից թիվ ԵԴ2/7112/02/25 ներկայացվել է վճռաբեկ բողոք, որով հիմնավորվում է այն հանգամանքը, որ եթե անձը հանդիսանում է համակարգն օգտագործող ու դատական ակտի բողոքարկման ժամկետի հոսքը որոշվում է դրա հրապարակման պահով, ապա ՀՀ վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները այլևս կիրառելի չեն ու դատական ակտի բողոքարկման ժամկետը չի կարող սկսել հոսել դրա ստացման պահից։ 

✅ ՀՀ վճռաբեկ դատարանի 16․07․2026 թվականի որոշմամբ ներկայացված վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։ 

⏳ Սպասում ենք վերջնական դատական ակտին ու լիահույս ենք, որ ձևավորված իրավակիրառ պրակտիկան կզարգանա ու կհամապատասխանեցվի նոր իրողություններին։

Խորհրդատվություն