Blog Image

«Legal and Tax Consulting»-ի հաջող ընտրված մարտավարության շնորհիվ Արցախում գրանցված ընկերության բանկային հաշվում առկա դրամական միջոցները ճանաչվել են տիրազուրկ ու դրանց նկատմամբ ճանաչվել է ընկերության միակ մասնակցի սեփականության իրավունքը

2025-12-10

Հաճախորդը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ էր, որը սահմանված ժամանակետում չէր ներկայացրել Հայաստանի Հանրապետությունում իր պետական գրանցման ճանաչման վերաբերյալ դիմում, որի հետևանքով համարվել էր ՀՀ-ում պետական գրանցում չստացած , այլ կերպ դադարել էր համարվել իրավունքի սուբյեկտ։ Խնդիրն այն էր,որ հաճախորդը ՀՀ-ում գործող բանկերից մեկում ուներ բացված բանկային հաշիվ, որտեղ առկա էին բավականին խոշոր չափի դրամական միջոցներ: Քանի որ հաճախորդը սահմանված ժամկետում չէր ներկայացրել պետական գրանցման ճանաչման վերաբերյալ դիմում, բանկը հրաժարվում է կատարել հաճախորդի վճարման հանձնարարականը։ Հաճախորդի համար շատ կարևոր էր հնարավորինս արագ լուծել առաջացած իրավական խնդիրը, և մեր թիմը ուսումնասիրելով ՀՀ գործող օրենսդրությունը, ինչպես նաև ձևավորված իրավակիրառ պրակտիկան, որոշեց ոչ թե դիմել դատարան բանկի դեմ, այլ որոշեց հատուկ վարույթի կարգով դիմե; և պահանջել տիրազուրկ ճանաչել ընկերության բանկային հաշվում առկա դրամական միջոցները և դրանց նկատմամբ ճանաչել դիմողի՝ տվյալ դեպքում ընկերության միակ մասնակցի սեփականության իրավունքը։ Արդյունքում դատարանը բավարարեց մեր կողմից ներկայացված հայցը, ընկերության բանկային հաշվում առկա դրամական միջոցները ճանաչեց տիրազուրկ և դրանց նկատմամբ ճանաչեց ընկերության միակ մասնակցի սեփականության իրավունքը։ Սրա շնորհիվ մենք կարողացանք լուծել հաճախորդի առաջ ծառացած իրավական խնդիրը հնարավորինս ամենաարագ ճանապարհով։

Խորհրդատվություն