Ապօրինի հանքարդյունահանում իրականցնելու հանգամանքը չհաստատվեց
«Legal and Tax»Consulting-ին է դիմել հանքարդյունահանման ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպություն` հետևյալ խնդրով․ ընկերությանն ընդերքօգտագործման իրավունքով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տրամադրած հանքավայրի ընդերքօգտագործման պայմանագրին, բնապահպանության ոլորտը կարգավորող օրենքների և այլ իրավական ակտերի պահանջներին փաստացի գործունեության համապատասխանության, ծավալած գործունեության հետևանքով շրջակա միջավայրին, պետության օրինական շահերին վնաս հասցնելու վտանգի առկայությունը պարզելու համար իրականացվել է ստուգում, որի արդյունքում կազմվել է ստուգման ակտի նախագիծ։
Ստուգման ակտի նախագծում արձանագրված խախտումները վերաբերել են մասնավորապես նրան, որ ընկերությունը հանքարդյունահանում է իրականացրել նաև ընդերքօգտագործման պայմանագրով վերջինիս ամրագրված ընդերքի տեղամասի սահմաններից դուրս։ Ստուգման ակտի նախագծով արձանագրված խախտումների վերաբերյալ օրենքով սահմանված կարգով և ժամկետում ներկայացվել է առարկություն և հիմնավոր փաստարկներ առ այն , որ ստուգման ակտի նախագծում մատնանշված լեռնային զանգվածի տեղահանված տարածքում նշյալ ընկերությունը հանքարդյունահանում չի իրականացրել, ուստի ենթադրյալ խախտումներն ընկերությանը չեն կարող վերագրվել։ Արդյունքում ներկայացված առարկություններն ընդունել է վարչական մարմինը, և հիշյալ խախտումները ստուգման ակտով չեն արձանագրվել։