Վերաքննիչ դատարանի կողմից վերացվել է դատարանի կիրառած խափանման միջոցը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում մեր պաշտպանյալին մեղադրանք էր ներկայացվել միջին ծանրության հանցանքի կատարման համար և ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար մեղադրյալը ձերբակալվել էր, քննիչի կողմից միջնորդություն էր ներկայացվել դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար: Տվյալ միջնորդությունը ՀՀ հակակոռուպցիոն դատարանը բավարարել էր մասնակի՝ որպես խափանման միջոց էր կիրառել տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով և 5,000,000 ՀՀ դրամ գրավ:
Դատարանի հիշյալ որոշման դեմ սահմանված կարգով և ժամկետներում բերվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, արդյունքում բողոքը ամբողջությամբ բավարարվել էր: Հակակոռուպցիոն դատարանի որոշումն ամբողջությամբ բեկանվել էր և բեկանված մասով կայացվել էր փոխարինող դատական ակտ: Քննիչի միջնորդությունը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց երկու ամիս ժամկետով կալանք կիրառելու մասին ամբողջությամբ մերժվել էր, մեղադրյալը անհապաղ ազատ էր արձակվել տնային կալանքից, իսկ վճարված գրավի գումարը հետ էր վերադարձվել գրավատուին:
Հիշյալ քրեական վարույթի նախաքննությունը ավարտվել է և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել ՀՀ հակակոռուպցիոն դատարան՝ ըստ էության քննելու համար: Դատարանը քրեական գործն ընդունել էր վարույթ, նշանակել նախնական դատալսումներ, որի ընթացքում որոշում էր կայացրել մեղադրյալի նկատմամբ վարչական հսկողություն և ՀՀ-ից բացակայելու արգելք խափանման միջոցները համակցված կիրառելու մասին: Դատարանի
հիշյալ որոշման դեմ սահմանված կարգով բերվել էր հատուկ վերանայման վերաքննիչ բողոք, որի քննարկաման արդյունքում ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշում է կայացրել հատուկ վերանայման բողոքը բավարարելու մասին, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի որոշումը բեկանել է և բեկանված մասով կայացրել դրան փոխարինող դատական ակտ, մեղադրյալի նկատմամբ էլեկտրոնային միջոցների կիրառմամբ որպես
այլընտանքային խափանման միջոց կիրառված վարչական հսկողությունը վերացվել է: