«LEGAL AND TAX CONSULTING»-ի հերթական հաղթանակած գործը
Ունեինք մի իրավիճակ, երբ մեր պաշտպանյալին նախաքննական մարմինը մեղադրանք էր ներկայացրել միջին ծանրության հանցանքի կատարման համար և նրան դատարան ներկայացնելու համար ձերբակալել էր: Այնուհետև ներկայացրել էր դատարան նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հարցը քննարկելու համար: Քրեական վարույթի շրջանակներից դուրս դատարանի համապատասխան որոշման հիման վրա իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները, մասնավորապես ներքին դիտման և հեռախոսային խոսակցությունների վերահսկման, այն է՝ գաղտնալսման արդյունքները, և քանի որ մեղադրանքի հիմքում դրված են բացառապես այդ տվյալները, պաշտպանական կողմը առաջին ատյանի դատարանին միջնորդեց, որ տվյալ իրավիճակում բացակայում է հիմնավոր կասկածը, և անձի նկատմամբ իրավաչափ չէ կիրառել կալանավորումը: Այդուհանդերձ, առաջին ատյանի դատարանը հաշվի չառավ պաշտպանական կողմի դիրքորոշումը և որոշում կայացրեց քննիչի միջնորդությունը մասնակի բավարարել, այն է՝ մեղադրյալի նկատմամբ երկու ամսով տնային կալանք և հինգ միլիոն դրամ գրավ կիրառելու մասին:
Առաջին ատյանի դատարանի որոշումը համապատասխան ընթացակարգով պաշտպանական կողմի կողմից բողոքարկվեց վերաքննիչ դատարան: Վերաքննիչ դատարանը հատուկ վերանայման բողոքը ընդունեց վարույթ, քննարկման արդյունքներով կայացրեց որոշում, համաձայն որի ամբողջությամբ բավարարեց մեր բողոքը, մերժեց քննիչի միջնորդությունը՝ բեկանելով առաջին ատյանի դատարանի դատական ակտը: