Գագիկ Վարդանյանը ավարտել է Ալ. Թամանյանի անվան շինարարական տեխնիկումը (1976-1980), այնուհետև 1982-1987 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Հաշվապահական հաշվառում և ՏԳՎ ֆակուլտետը։ Հանրապետությունում առաջիններից է, ով ստացել է աուդիտորի որակավորում։ Երկար տարիներ աշխատել է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր սեկտորում՝ մասնագիտանալով հաշվապահական հաշվառման և աուդիտի ոլորտում։
Գագիկ Վարդանյանը ընկերությանը միացել է 2025 թվականի մարտից։ Նա համակարգում է ընկերության կողմից հաշվապահական հաշվառման ոլորտում ծառայությունների մատուցման գործընթացը։ Գագիկ Վարդանյանը աչքի է ընկնում իր մասնագիտական փորձառությամբ, կազմակերպչական ունակություններով և մանրակրկիտ մոտեցմամբ։ Նրա աշխատանքային փորձն ու գիտելիքները նպաստում են ընկերության հաճախորդներին բարձրակարգ ծառայություններ մատուցելուն։